Բացեք հիմա. ՃաշատեսակներՌիզոտտո
Ռիզոտտո
Ճաշատեսակներ

Ռիզոտտո

Լիլիթ 2010-06-26 5637 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 200 գր. շամպինիոն,
  • 2 լոլիկ,
  • 100 գր. հոլանդական պանիր,
  • 2 գազար,
  • 400 գր. եփված բրինձ,
  • 2 սոխ,
  • 1 բաժակ մսի արգանակ,
  • սև պղպեղ, աղ
  • ձեթ, կանաչի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Գազարը և սոխը խորանարդիկներով կտրատել: Սոխը տապակել ձեթի մեջ, այնուհետև ավելացնել գազարը, եփված բրինձը, մի քիչ թողնել հանդարտ կրակի վրա, իսկ հետո վրան լցնել մսի արգանակը, համեմել աղով և պղպեղով: Այս ամենը եփել հանդարտ կրակի վրա այնքան, մինչև ջուրը կգոլորշիանա: Հետո ավելացնել քերիչով անցկացված պանիր: Մի քիչ եփվելուց հետո վերցնել կրակից, լցնել ջեռովի ամանի մեջ և համաչափ տարածել: Այնուհետև դնել ջեռոցում 3 րոպե:
Քայլ 2
Լոլիկը, սունկը կտրատել և տապակել ձեթի մեջ 20 րոպե: Մատուցելիս սկզբում լցնել ափսեի մեջ բրինձը, այնուհետև սնկից ու լոլիկից պատրաստված խառնուրդը: Զարդարել կանաչիով:

Մեկնաբանություններ

Լիզետ 2010-06-27

Ես ինքս չեմ պատրաստել, բայց մեկ անգամ փորձել եմ, շատ համեղ էր!!! Կփորձեմ ինքն էլ պատրաստել, որովհետև զգացի, որ շատ հեշտ է պատրաստելը:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 36 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր