Ռիզոտտո
Բաղադրությունը
- 200 գր. շամպինիոն,
- 2 լոլիկ,
- 100 գր. հոլանդական պանիր,
- 2 գազար,
- 400 գր. եփված բրինձ,
- 2 սոխ,
- 1 բաժակ մսի արգանակ,
- սև պղպեղ, աղ
- ձեթ, կանաչի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Գազարը և սոխը խորանարդիկներով կտրատել: Սոխը տապակել ձեթի մեջ, այնուհետև ավելացնել գազարը, եփված բրինձը, մի քիչ թողնել հանդարտ կրակի վրա, իսկ հետո վրան լցնել մսի արգանակը, համեմել աղով և պղպեղով: Այս ամենը եփել հանդարտ կրակի վրա այնքան, մինչև ջուրը կգոլորշիանա: Հետո ավելացնել քերիչով անցկացված պանիր: Մի քիչ եփվելուց հետո վերցնել կրակից, լցնել ջեռովի ամանի մեջ և համաչափ տարածել: Այնուհետև դնել ջեռոցում 3 րոպե:
Քայլ 2
Լոլիկը, սունկը կտրատել և տապակել ձեթի մեջ 20 րոպե: Մատուցելիս սկզբում լցնել ափսեի մեջ բրինձը, այնուհետև սնկից ու լոլիկից պատրաստված խառնուրդը: Զարդարել կանաչիով:
Մեկնաբանություններ
Ես ինքս չեմ պատրաստել, բայց մեկ անգամ փորձել եմ, շատ համեղ էր!!! Կփորձեմ ինքն էլ պատրաստել, որովհետև զգացի, որ շատ հեշտ է պատրաստելը: