Մակարոնով աղցան ՊԻԿ ՊԻԿ
Բաղադրությունը
- 250 գր. մակարոն,
- 4 հատ խաշած ձու,
- 4 հատ լոլիկ,
- 50 գր. մայոնեզ,
- 6 հատ կռաբի ձողիկներ,
- 2 հատ կանաչ սոխ,
- 1 պճեղ սխտոր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մակարոնը խաշել այնպես, ինչպես գրված է մակարոնի տուփի պատրաստման եղանակի մեջ: Այնուհետև կեղևազրկված լոլիկը, ձուն կտրատել քառակուսիների տեսքով : Սոխը և կռաբը բարակ կտրատել: Մակարոնը , ձուն, լոլիկը, կռաբը և կանաչ սոխը միասին խառնել:
Քայլ 2
Սխտորը մանրացնել և խառնել մայոնեզի հետ, այնուհետև այն լցնել աղցանի վրա: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։