Տապակած հավի կրծքամիս
Բաղադրությունը
- 500 գր. հավի կրծքամիս,
- 1 ձու,
- 3 ճգ. պաքսիմատ,
- 3 ճգ. քերիչով անցկացված հոլանդական պանիր,
- 1 պճեղ սխտոր,
- 2 ճգ. ձեթ,
- մի քիչ օրեգանո,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի կրծքամիսը բաժանել մի քանի մասի: Պատրաստել երեք ափսեներ: Առաջինի մեջ լցնել ձեթը և մանրացված սխտորը, երկրորդի մեջ` ձուն, երրորդի մեջ` պաքսիմատը, պանիրը, օրեգանոն և աղը: Հավի կրծքամսերը թաթախել ձեթի և սխտորի մեջ, այնուհետև ձվի, և վերջնականը թաթախել պաքսիմատի և պանրի մեջ երկու կողմից:
Քայլ 2
Թավայի մեջ թուղթ (կալկա) դնել, վրան ձեթ անել և հերթականությամբ շարել հավի կրծքամսերը:
Քայլ 3
Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:
Մեկնաբանություններ
Շաաաատ լավն էր մերսի
Շատ լավն էր Կարինա ջան։
Շատ համեղ է ստացվում: