Բացեք հիմա. ՃաշատեսակներՏապակած հավի կրծքամիս
Տապակած հավի կրծքամիս
Ճաշատեսակներ

Տապակած հավի կրծքամիս

Կարինե 2010-06-19 3122 դիտում 3.2 / 10

Բաղադրությունը

  • 500 գր. հավի կրծքամիս,
  • 1 ձու,
  • 3 ճգ. պաքսիմատ,
  • 3 ճգ. քերիչով անցկացված հոլանդական պանիր,
  • 1 պճեղ սխտոր,
  • 2 ճգ. ձեթ,
  • մի քիչ օրեգանո,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հավի կրծքամիսը բաժանել մի քանի մասի: Պատրաստել երեք ափսեներ: Առաջինի մեջ լցնել ձեթը և մանրացված սխտորը, երկրորդի մեջ` ձուն, երրորդի մեջ` պաքսիմատը, պանիրը, օրեգանոն և աղը: Հավի կրծքամսերը թաթախել ձեթի և սխտորի մեջ, այնուհետև ձվի, և վերջնականը թաթախել պաքսիմատի և պանրի մեջ երկու կողմից:
Քայլ 2
Թավայի մեջ թուղթ (կալկա) դնել, վրան ձեթ անել և հերթականությամբ շարել հավի կրծքամսերը:
Քայլ 3
Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:

Մեկնաբանություններ

Սիրուն 2013-09-18

Շաաաատ լավն էր մերսի

Աննա 2013-01-26

Շատ լավն էր Կարինա ջան։

Ջուլիա 2012-09-22

Շատ համեղ է ստացվում:

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 30 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր