Բացեք հիմա. ԱպուրներԲորշ
Բորշ
Ապուրներ

Բորշ

Լիաննա 2010-04-24 5796 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 1կգ. տավարի միս,
  • 500գր. կարտոֆիլ,
  • 300գր. կաղամբ,
  • 400գր. բազուկ,
  • 200գր. գազար,
  • 200գր. սոխ,
  • 3 ճաշի գդալ տոմատի մածուկ,
  • 2-3 հատ դափնու տերև,
  • յուղ, մաղադանոս, թթվասե, պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նախապես տավարի միսը խաշել, այնուհետև կտրատել ոչ շատ մեծ կտորներով և ավելացնել արգանակի մեջ: Մանր կտրատել կաղամբը, գազարը, բազուկը, սոխը, կարտոֆիլը: Այնուհետև բազուկը տապակել յուղի մեջ, ավելացնել տոմատի մածուկը և այդպես եփել 10 րոպե: Ձեթի մեջ տապակել սոխը, այնուհետև գազարը: Եռացած արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը , այնուհետև կաղամբը, բազուկը նախապես եփված տոմատի մածուկով և շարունակել եփել այն 15 րոպե: Այս ամենին ավելացնել գազարը սոխով տապակված, մաղադանոսը, դափնու տերևները, պղպեղը, աղը և շարունակել եփել 20-30 րոպե: Համտեսելուց կարող եք ավելացնել թթվասեր:

Մեկնաբանություններ

Աշխեն 2013-03-12

շատ-շատ համեղ էր, սուպեր

Լաուրա 2011-07-28

Շնորհակալություն, շատ համեղ էր:

ԱՇՈՏ 2010-10-03

Հրաշալի բաղադրատոմս է, շատ եմ սիրում այս ուտեստը: Շնորհակալություն:

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 52 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր