ՊԵԼՄԵՆՆԵՐՈՎ ՀԱՄԵՂ ԱՊՈՒՐ
Բաղադրությունը
- 500 գր պելմեններ
- 2 հատ գազար
- 1 գլուխ սոխ
- 1 թեյի գդալ չոր բիբարների խառնուրդ
- 2 լիտր ջուր
- 1 ճաշի գդալ բուսական յուղ
- 3 ճյուղ համեմ
- 3 ճյուղ կանաչ սոխ
- թթվասեր` ցանկության դեպքում
- աղ, բիբար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Համեմը, կանաչ սոխն ու գլուխ սոխը մանր կտրատել: Գազարն անցկացնել խոշոր քերիչով:
Քայլ 2
Կաթսայի մեջ լցնել բուսական յուղը, սոխն ու գազարը, շոգեխաշել, ապա ավելացնել ջուրը և եռացնել: Հենց որ սկսի եռալ, մեջը լցնել չոր բիբարների խառնուրդը, պելմենները, աղ ու բիբար անել:
Քայլ 3
Ապուրը եռալուց հետո 15 րոպե եփել, ավելացնել կտրատած համեմն ու եփել ևս 5 րոպե: Մատուցելուց անմիջապես առաջ ավելացնել կտրատած կանաչ սոխը և թթվասեր` ցանկության դեպքում:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։