Բացեք հիմա. ԱպուրներՊԵԼՄԵՆՆԵՐՈՎ ՀԱՄԵՂ ԱՊՈՒՐ
ՊԵԼՄԵՆՆԵՐՈՎ ՀԱՄԵՂ ԱՊՈՒՐ
Ապուրներ

ՊԵԼՄԵՆՆԵՐՈՎ ՀԱՄԵՂ ԱՊՈՒՐ

Աննա Ղարագյոզյան 2010-06-16 3187 դիտում 3.3 / 10

Բաղադրությունը

  • 500 գր պելմեններ
  • 2 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 1 թեյի գդալ չոր բիբարների խառնուրդ
  • 2 լիտր ջուր
  • 1 ճաշի գդալ բուսական յուղ
  • 3 ճյուղ համեմ
  • 3 ճյուղ կանաչ սոխ
  • թթվասեր` ցանկության դեպքում
  • աղ, բիբար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Համեմը, կանաչ սոխն ու գլուխ սոխը մանր կտրատել: Գազարն անցկացնել խոշոր քերիչով:
Քայլ 2
Կաթսայի մեջ լցնել բուսական յուղը, սոխն ու գազարը, շոգեխաշել, ապա ավելացնել ջուրը և եռացնել: Հենց որ սկսի եռալ, մեջը լցնել չոր բիբարների խառնուրդը, պելմենները, աղ ու բիբար անել:
Քայլ 3
Ապուրը եռալուց հետո 15 րոպե եփել, ավելացնել կտրատած համեմն ու եփել ևս 5 րոպե: Մատուցելուց անմիջապես առաջ ավելացնել կտրատած կանաչ սոխը և թթվասեր` ցանկության դեպքում:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 29 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր