Խլահավի բույն (4 բաժին)
Բաղադրությունը
- Հավի ֆիլե - 400գ.
- Խոզապուխտ - 100գ.
- Կարտոֆիլ - 4-6 հատ` կախված չափսից
- Մարինացված շամպինյոն - 400գ.
- Ձու - 6 հատ
- Հոլանդական պանիր - 200գ.
- Հազարի տերևներ, սամիթ
- Սխտոր - 1-2 պճեղ
- Մայոնեզ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ.
Քայլ 2
Հավի ֆիլեն և ձվերը պինդ խաշել: Կարտոֆիլը ֆրիի պես բարակ-բարակ կտրատել, տապակել կարագով այնպես, որ կարմրի: Խոզապուխտը բարակ ու եկար, իսկ սունկը մանր-մանր կտրատել առանձին ամանների մեջ, հոլանդական պանիրը քերել: Արդեն խաշված հավի միսը մի լավ քրքրել:
Քայլ 3
ԲՈՒՅՆԻ ՄԻՋՆԱՄԱՍԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ.
Քայլ 4
Թասի կամ խորը ամանի մեջ խառնել հավի միսը, խոզապուխտը և սունկը: Խաշված ձվերը կեղևազերծել, զգուշորեն առանձնացնել դեղնուցը սպիտակուցից և դրանք առանձին ափսեների մեջ քերել: Մսին ու սնկին ավելացնել քերված սպիտակուցը, լցնել մայոնեզ այնքան, որ խառնուրդը շատ չթուլանա, վրան ճզմել սխտորը, մի լավ խառնել:
Քայլ 5
ԽԼԱՀԱՎԻ ՁՎԵՐԸ.
Քայլ 6
Իրար հետ խառնել ձվի դեղնուցները, պանիրը, մի փոքր մայոնեզ: Ավելացնել նաև կտրտած սամիթը: Ստացվածից սարքել ձվաձև գնդիկներ: Պետք է ստացվի մոտ 12 գնդիկ:
Քայլ 7
ԲՈՒՅՆԸ ԱՓՍԵԻ ՄԵՋ. (4 բաժին)
Քայլ 8
Յուրաքանչյուրա ափսեի վրա շրջանաձև շարել հազարի տերևները: Քանակը կախված է ափսեի չափսից: Այնուհետև ափսոի մեջտեղում լցնել Բնի միջնամասը` հավով խառնուրդը: Եզրերից լցնել տապակած կարտոֆիլը` թռչնի բույնի պես ձևավորելով: Բույնի մեջ շարել պատրաստված գնդիկները:
Քայլ 9
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։