Բացեք հիմա. ՃաշատեսակներԽլահավի բույն (4 բաժին)
Խլահավի բույն (4 բաժին)
Ճաշատեսակներ

Խլահավի բույն (4 բաժին)

Արփի 2010-06-16 3134 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • Հավի ֆիլե - 400գ.
  • Խոզապուխտ - 100գ.
  • Կարտոֆիլ - 4-6 հատ` կախված չափսից
  • Մարինացված շամպինյոն - 400գ.
  • Ձու - 6 հատ
  • Հոլանդական պանիր - 200գ.
  • Հազարի տերևներ, սամիթ
  • Սխտոր - 1-2 պճեղ
  • Մայոնեզ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ.
Քայլ 2
Հավի ֆիլեն և ձվերը պինդ խաշել: Կարտոֆիլը ֆրիի պես բարակ-բարակ կտրատել, տապակել կարագով այնպես, որ կարմրի: Խոզապուխտը բարակ ու եկար, իսկ սունկը մանր-մանր կտրատել առանձին ամանների մեջ, հոլանդական պանիրը քերել: Արդեն խաշված հավի միսը մի լավ քրքրել:
Քայլ 3
ԲՈՒՅՆԻ ՄԻՋՆԱՄԱՍԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ.
Քայլ 4
Թասի կամ խորը ամանի մեջ խառնել հավի միսը, խոզապուխտը և սունկը: Խաշված ձվերը կեղևազերծել, զգուշորեն առանձնացնել դեղնուցը սպիտակուցից և դրանք առանձին ափսեների մեջ քերել: Մսին ու սնկին ավելացնել քերված սպիտակուցը, լցնել մայոնեզ այնքան, որ խառնուրդը շատ չթուլանա, վրան ճզմել սխտորը, մի լավ խառնել:
Քայլ 5
ԽԼԱՀԱՎԻ ՁՎԵՐԸ.
Քայլ 6
Իրար հետ խառնել ձվի դեղնուցները, պանիրը, մի փոքր մայոնեզ: Ավելացնել նաև կտրտած սամիթը: Ստացվածից սարքել ձվաձև գնդիկներ: Պետք է ստացվի մոտ 12 գնդիկ:
Քայլ 7
ԲՈՒՅՆԸ ԱՓՍԵԻ ՄԵՋ. (4 բաժին)
Քայլ 8
Յուրաքանչյուրա ափսեի վրա շրջանաձև շարել հազարի տերևները: Քանակը կախված է ափսեի չափսից: Այնուհետև ափսոի մեջտեղում լցնել Բնի միջնամասը` հավով խառնուրդը: Եզրերից լցնել տապակած կարտոֆիլը` թռչնի բույնի պես ձևավորելով: Բույնի մեջ շարել պատրաստված գնդիկները:
Քայլ 9
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 14 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր