Տորթ Կալիֆորնիա
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 10 ձվի սպիտակուց,
- 1 բաժակ շաքարավազ,
- 2 ճգ. կակաո,
- 4 ճգ. ալյուր:
- Կրեմի համար`
- 10 ձվի դեղնուց,
- 1 բաժակ շաքարավազ,
- 2 ճգ. ալյուր,
- 150 գր. կարագ,
- 150 մգ. կաթ:
- Գլազուրի համար`
- 2 ճգ. կակաո,
- 3 ճգ. կաթ,
- 4 ճգ. շաքարավազ,
- 50 գր կարագ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձվից սպիտակուցն ու դեղնուցը առանձնացնել: Սպտակուցը շաքարավազի հետ լավ հարել 15-20 րոպե: Կակաոն և ալյուրը միասին խառնել և ավելացնել խառնուրդին և շարունակել խառնելը:
Քայլ 2
Թավաի մեջ ֆոլգա դնել, իսկ ֆոլգայի վրա ձեթ անել: Խմորը լցնել թավայի մեջ և դնել տաք ջեռոցում, 175 աստիճան ջերմաստիճանում, 13-15 րոպե:
Քայլ 3
Եփելուց հետո խմորը բաժանել այնպես, որ ստացվի 3 մասից:
Քայլ 4
Կրեմի համար ձվի դեղնուցը շաքարավազի հետ խառնել, ավելացնել կաթն ու ալյուրը: Խառնուրդը եփել հանդարտ կրակի վրա այնքան, մինչև այն կխտանա: Երբ այն սառչի ավելացնել կարագը և հարել հարիչով:
Քայլ 5
Գլազուրի համար կակաոն, շաքարավազը և կաթը միասին խառնել և դնել թույլ կրակին, ավելացնել կարագը և եփել 3-5 րոպե:
Մեկնաբանություններ
Շատ համով է, մերսի տեղադրելու համար...
ծո էս ինչ լավն էր
Ինձ հետաքրքիր է Կալիֆորնիա տորթի մեջ ալյուրն ընդամենը 4 ճաշի գդալ է??????????
Շատ համեղ էր!!!!!!!!!Շնորհակալություն!!!!!!
Շնորհակալություն շատ օգտակար կայքի համար....
Հարգանքով`
Ռուզաննա