Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Կալիֆորնիա
Տորթ Կալիֆորնիա
Թխվածքներ

Տորթ Կալիֆորնիա

Լիանա 2010-06-15 8145 դիտում 4.7 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 10 ձվի սպիտակուց,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 2 ճգ. կակաո,
  • 4 ճգ. ալյուր:
  • Կրեմի համար`
  • 10 ձվի դեղնուց,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 2 ճգ. ալյուր,
  • 150 գր. կարագ,
  • 150 մգ. կաթ:
  • Գլազուրի համար`
  • 2 ճգ. կակաո,
  • 3 ճգ. կաթ,
  • 4 ճգ. շաքարավազ,
  • 50 գր կարագ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձվից սպիտակուցն ու դեղնուցը առանձնացնել: Սպտակուցը շաքարավազի հետ լավ հարել 15-20 րոպե: Կակաոն և ալյուրը միասին խառնել և ավելացնել խառնուրդին և շարունակել խառնելը:
Քայլ 2
Թավաի մեջ ֆոլգա դնել, իսկ ֆոլգայի վրա ձեթ անել: Խմորը լցնել թավայի մեջ և դնել տաք ջեռոցում, 175 աստիճան ջերմաստիճանում, 13-15 րոպե:
Քայլ 3
Եփելուց հետո խմորը բաժանել այնպես, որ ստացվի 3 մասից:
Քայլ 4
Կրեմի համար ձվի դեղնուցը շաքարավազի հետ խառնել, ավելացնել կաթն ու ալյուրը: Խառնուրդը եփել հանդարտ կրակի վրա այնքան, մինչև այն կխտանա: Երբ այն սառչի ավելացնել կարագը և հարել հարիչով:
Քայլ 5
Գլազուրի համար կակաոն, շաքարավազը և կաթը միասին խառնել և դնել թույլ կրակին, ավելացնել կարագը և եփել 3-5 րոպե:

Մեկնաբանություններ

Սուսիկ 2011-11-29

Շատ համով է, մերսի տեղադրելու համար...

Մինաս 2011-02-06

ծո էս ինչ լավն էր

Սեդա Ղարագյոզյան 2010-10-13

Ինձ հետաքրքիր է Կալիֆորնիա տորթի մեջ ալյուրն ընդամենը 4 ճաշի գդալ է??????????

Լիլիթ 2010-08-31

Շատ համեղ էր!!!!!!!!!Շնորհակալություն!!!!!!

Ռուզաննա 2010-06-25

Շնորհակալություն շատ օգտակար կայքի համար....

Հարգանքով`
Ռուզաննա

Գնահատել բաղադրատոմսը

2.4 / 5 48 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր