Բացեք հիմա. ՃաշատեսակներՓիթի
Փիթի
Ճաշատեսակներ

Փիթի

Սյուզի 2010-06-13 4877 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • 1 կգ ոչխարի միս
  • 0,5 կգ սիսեռ
  • 2 գլուխ միջին մեծության սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 2 կարտոֆիլ
  • 200 գ բամիա
  • 200 գ յուղ
  • 5-6 սև սալորաչիր
  • 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • կարմիր և սև պղպեղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Քայլ 1
1. Նախապես խաշել 1 կգ ոչխարի միս և 0,5 կգ սիսեռ` ավելացնելով աղ (սիսեռը նախօրոք երկու ժամ թրջել, խաշելուց հետո կեղևը հանել):
Քայլ 2
2. Երկու գլուխ սոխը մանր կտրատել ու յուղով սոխեռած անել:
Քայլ 3
3. Ավելացնել 2 գդալ տոմատի մածուկ, կարմիր և սև պղպեղ (ըստ ճաշակի):
Քայլ 4
4. Ավելացնել նախապես խաշված մսի արգանակը, միսը (ոսկրահան արված) և սիսեռը:
Քայլ 5
5. 15 րոպե եփելուց հետո ավելացնել խորանարդիկներով կտրատած երկու կարտոֆիլ:
Քայլ 6
6. Կարտոֆիլը եփելուց հետո ավելացնել սև սալորաչիր:
Քայլ 7
7. 15 րոպե անց ավելացնել երկու պճեղ սխտոր, մաղադանոս և բամիա (կարելի է նաև` լոլիկով պահածոյացված ):
Քայլ 8
8. Եփել, մինչև բոլորը լավ մերվեն:
Քայլ 9
Պատրաստման ընդհանուր տևողությունը` 2-3 ժամ: Նախընտրելի է փիթին պատրաստել կավե ամանում:

Մեկնաբանություններ

Արգիշտ 2011-08-03

Շնորհակալություն աշխարհի ամենահամեղ բաղադրատոմսին ծանոթացնելու համար

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 29 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր