Բացեք հիմա. ԹխվածքներԲիսկվիտ գլազուրով
Բիսկվիտ գլազուրով
Թխվածքներ

Բիսկվիտ գլազուրով

Ջուլիա 2010-06-11 11232 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խմոր
  • 200 կարագ
  • 2 թեյի բաժակ շաքարավազ
  • 4 հատ ձու
  • 1 թեյի բաժակ կաթ
  • 3 բաժակ ալյուր
  • 1 թեյի գդալ վանիլին
  • Գլազուր
  • 4 ճաշի գդալ շաքարավազ
  • 2 ճաշի գդալ կակաո
  • 1 թեյի բաժակ կաթ
  • 30 գրամ կարագ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմոր
Քայլ 2
Կարագն ու շաքարավազը հարել, հատ-հատ ավելացնել ձվերը, լավ հարել: Այնուհետև ավելացնել կաթն ու ալյուրը: Վերջում ավելացնել վանիլին: Պետք է ստացվի միջին խտության խմոր: Դնել ջեռոցում 200 C, թխել մինչև վերին շերտը կկարմրի:
Քայլ 3
Գլազուր
Քայլ 4
Բաղադրիչները հերթականությամբ լցնել, ապա դնել գազօջախին: Թողնել եփվի մոտ 5 րոպ: Վերջում ավելացնել կարագ: Զարդարել ըստ ճաշակի: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Լուսինե 2011-11-13

Շատ համեղ էր

ԳՈՀԱՐ 2011-06-28

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՇԱՏ ՀԱՄԵՂ ԷՐ

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 91 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր