Բիսկվիտ գլազուրով
Բաղադրությունը
- Խմոր
- 200 կարագ
- 2 թեյի բաժակ շաքարավազ
- 4 հատ ձու
- 1 թեյի բաժակ կաթ
- 3 բաժակ ալյուր
- 1 թեյի գդալ վանիլին
- Գլազուր
- 4 ճաշի գդալ շաքարավազ
- 2 ճաշի գդալ կակաո
- 1 թեյի բաժակ կաթ
- 30 գրամ կարագ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմոր
Քայլ 2
Կարագն ու շաքարավազը հարել, հատ-հատ ավելացնել ձվերը, լավ հարել: Այնուհետև ավելացնել կաթն ու ալյուրը: Վերջում ավելացնել վանիլին: Պետք է ստացվի միջին խտության խմոր: Դնել ջեռոցում 200 C, թխել մինչև վերին շերտը կկարմրի:
Քայլ 3
Գլազուր
Քայլ 4
Բաղադրիչները հերթականությամբ լցնել, ապա դնել գազօջախին: Թողնել եփվի մոտ 5 րոպ: Վերջում ավելացնել կարագ: Զարդարել ըստ ճաշակի: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Շատ համեղ էր
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՇԱՏ ՀԱՄԵՂ ԷՐ