Բացեք հիմա. ՃաշատեսակներՁուկը բանջարեղենով
Ձուկը բանջարեղենով
Ճաշատեսակներ

Ձուկը բանջարեղենով

Լեյլա 2010-06-09 2624 դիտում 3.3 / 10

Բաղադրությունը

  • 400 գր. ցանկացած տեսակի ձուկ,
  • 5-6 հատ խաշած կարտոֆիլ,
  • 2 հատ խաշած գազար,
  • 150 գր պանիր
  • 200 գր. կաթ,
  • մի քիչ սամիթ,
  • մայոնեզ,
  • աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Տաքդիրը մայոնեզով պատել, վրան շարել կտրատված ձուկը, համեմել աղով և պղպեղով: Կարտոֆիլը բաժանել մի քանի մասի շարել ձկան վրա, արանքներում դնել կտրատված գազարը:
Քայլ 2
Կաթը, մայոնեզը, քերիչով անցկացված պանիրը և մանրացված սամիթը միասին խառնել և այս խառնուրդը լցնել ձկան վրա: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, այնքան մինչև ուտեստը կկարմրի:

Մեկնաբանություններ

ԱՆի 2013-01-11

Շատ հետաքրքիր ռեցեպտ է, շատ շնորհակալ եմ

ՄԱՐԻԱՄ 2012-02-14

շնորհակալություն!!!ինձ շաաաաաաատ օգնեցիք` մերսիիիիիիի

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 19 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր