Ձուկը բանջարեղենով
Բաղադրությունը
- 400 գր. ցանկացած տեսակի ձուկ,
- 5-6 հատ խաշած կարտոֆիլ,
- 2 հատ խաշած գազար,
- 150 գր պանիր
- 200 գր. կաթ,
- մի քիչ սամիթ,
- մայոնեզ,
- աղ, սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Տաքդիրը մայոնեզով պատել, վրան շարել կտրատված ձուկը, համեմել աղով և պղպեղով: Կարտոֆիլը բաժանել մի քանի մասի շարել ձկան վրա, արանքներում դնել կտրատված գազարը:
Քայլ 2
Կաթը, մայոնեզը, քերիչով անցկացված պանիրը և մանրացված սամիթը միասին խառնել և այս խառնուրդը լցնել ձկան վրա: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, այնքան մինչև ուտեստը կկարմրի:
Մեկնաբանություններ
Շատ հետաքրքիր ռեցեպտ է, շատ շնորհակալ եմ
շնորհակալություն!!!ինձ շաաաաաաատ օգնեցիք` մերսիիիիիիի