Կեքս Զեբր
Բաղադրությունը
- 200 գր. թթվասեր,
- 100 գր. կարագ,
- 3 ձու,
- 300 գր.շաքարավազ,
- 1 թգ. սոդա,
- 350 գր. ալյուր,
- 2 ճգ. կակաո,
- վանիլին:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարագը շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել թթվասերը, ձուն, սոդան (1 ճգ. քացախի մեջ լուծած), ալյուրը հերթականությամբ, լավ խառնել և բաժանել երկու մասի: Մի մասի մեջ ավելացնել վանիլինը իսկ մյուս մասի մեջ ավելացնել կակաոն և 2 ճգ. թթվասեր, որպեսզի ստացվի նույն խտությամբ:
Քայլ 2
Կաթսան ձեթով պատել և հերթականությամբ լցնել խմորները մինչև դրանք կվերջանան: Եփել 180 Աստիճան ջերմաստիճանում 40-50 րոպե:
Մեկնաբանություններ
Համեղ էր շատ, բայց ինձ մոտ այսքան բարձր չէր ստացվել
Իմ կարծիքով այս խմորեղենը շատ լավ տեսք ունի, փորձելուց հետո, ես ասում եմ, որ շատ համեղ է: