Բացեք հիմա. ԹխվածքներԿեքս Զեբր
Կեքս Զեբր
Թխվածքներ

Կեքս Զեբր

Լարիսա 2010-06-06 5911 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 200 գր. թթվասեր,
  • 100 գր. կարագ,
  • 3 ձու,
  • 300 գր.շաքարավազ,
  • 1 թգ. սոդա,
  • 350 գր. ալյուր,
  • 2 ճգ. կակաո,
  • վանիլին:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարագը շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել թթվասերը, ձուն, սոդան (1 ճգ. քացախի մեջ լուծած), ալյուրը հերթականությամբ, լավ խառնել և բաժանել երկու մասի: Մի մասի մեջ ավելացնել վանիլինը իսկ մյուս մասի մեջ ավելացնել կակաոն և 2 ճգ. թթվասեր, որպեսզի ստացվի նույն խտությամբ:
Քայլ 2
Կաթսան ձեթով պատել և հերթականությամբ լցնել խմորները մինչև դրանք կվերջանան: Եփել 180 Աստիճան ջերմաստիճանում 40-50 րոպե:

Մեկնաբանություններ

Ռիփուլ 2013-04-09

Համեղ էր շատ, բայց ինձ մոտ այսքան բարձր չէր ստացվել

Իրինա 2011-08-06

Իմ կարծիքով այս խմորեղենը շատ լավ տեսք ունի, փորձելուց հետո, ես ասում եմ, որ շատ համեղ է:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 36 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր