Բացեք հիմա. ԱպուրներՀավով և լոլիկով ապուր
Հավով և լոլիկով ապուր
Ապուրներ

Հավով և լոլիկով ապուր

Լարիսա 2010-06-05 3551 դիտում 3.6 / 10

Բաղադրությունը

  • 200 գր. հավի կրծքամիս,
  • 100 գր. վերմիշել,
  • 3 հատ լոլիկ,
  • 2 պճեղ սխտոր,
  • 3 ճգ. ձեթ,
  • աղ, սև պղպեղ, լիմոն և մաղադանոս:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հավի կրծքամիսը խաշել և սառչելուց հետո բզկտել: Կաթսայի մեջ լցնել մանրացված սխտորը և ձեթով տապակել 5 րոպե: Այնուհետև ավելացնել կտրատված լոլիկը և շարունակել եփել 5 րոպե: Այս զանգվածին ավելացնել հավի բուլյոնը (այն պետք է լինի 2 լիտր), վերմիշելը և հավի միսը: Եփել այնքան,մինչև վերմիշելը պատրաստ կլինի: Մատուցել կիտրոնով և զարդարելու համար օգտագործել մաղադանոս:

Մեկնաբանություններ

Անի 2012-05-16

Լարիսա ջան բաղադրատոմսը գայթակղիչ է, տեսքը առավել ևս, համոզված եմ նաև շատ համով կլինի:

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 23 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր