Բացեք հիմա. ԹխվածքներՀատապտուղով թխվածք
Հատապտուղով թխվածք
Թխվածքներ

Հատապտուղով թխվածք

Լեյլա 2010-06-04 3313 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 1 բաժակ մանի,
  • 1 բաժակ թթվասեր,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 2 ձու,
  • 1 թգ. սոդա,
  • 3/4 բաժակ ալյուր:
  • Կրեմի համար`
  • 100 գր. թթվասեր,
  • 50 գր. շաքարավազ,
  • հատապտուղ (ելակ, մալինա)

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել մանին, թթվասերի մեջ լցնել սոդան, լավ խառնելուց հետո ավելացնել խմերի վրա, վերջում ավելացնել ալյուրը:
Քայլ 2
Տարայի մեջ լցնել խմորը, եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանով 30-40 րոպե: Երբ խմորը պատրաստ լինի թողնել, որ սառչի և բաժանել 3 մասի: Յուրաքանչյուր շերտի վրա լցնել կրեմը:
Քայլ 3
Կրեմի պատրաստման համար բաղադրիչները` հատապտուղը, շաքարավազը և թթվասերը լցել բլենդեռի մեջ և լավ հարել:

Մեկնաբանություններ

Լուսինե 2010-07-23

Պատրաստեցի: Ճիշտն ասած ավելի համով էի պատկերացնում, չնայած շաաատ վատ չէր, բայց էլ չեմ պատրաստի:

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 26 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր