Էկլեր Վարդ
Բաղադրությունը
- Խմոր՝
- 3 բաժակ ջուր,
- 200 գրամ մարգարին,
- 0.5 թեյի գդալ աղ,
- 3 բաժակ ալյուր,
- 8-10 ձու։
- Կրեմ՝
- 1 բաժակ շաքարավազ,
- 1 հատ ձու,
- 1 բաժակ կաթ ,
- 4 ճ/գ ալյուր,
- 50 գ.մարգարին:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
3 բաժակ ջուրը եռացնել, մեջը գցել 200 գրամ մարգարին և 0.5 թ/գ աղ, լավ եռալուց հետո ավելացնել 3 բաժակ ալյուր և տրորելով եփել մինչև դառնա կպչուն և բովածի հոտ զգացվի: Հետո վերցնել կրակի վրայից և մեկ առ մեկ 8-10 ձու կոտրելով վրան արագ-արագ խառնել այնքան մինչև դառնա նորմալ խմոր: Եփել 250 աստիճանի ջերմաստիճնի տակ:
Քայլ 2
Կրեմ` բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել մարմանդ կրակի վրա։
Մեկնաբանություններ
շատ գեղեցիկ է և համեղ
Շատ գեղեցիկ են ստացվել։