Միմոզա սպանախով ապուր
Բաղադրությունը
- 2-3 հատ կարտոֆիլ,
- 1 հատ գազար,
- 1 հատ սոխ,
- 2 կապ սպանախ,
- 3 եփած ձվի դեղնուց,
- մի քիչ սամիթ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել և խորանարդիկներով կտրատել: Սոխը և գազարը ավելի փոքր խորանարդիկներով կտրատել: Սպանախը բաժանել երկու մասի: Կաթսայի մեջ լցնել եռացած ջուրը, որի վրա ավելացնել կարտոֆիլը, գազարը և եփել 15-20 րոպե: Այնուհետև ավելացնել, սոխը, սպանախը և եփել ևս 10 րոպե: Այս խառնուրդի վրա ավելացնել սամիթը և համեմել աղով: Հյուրասիրելիս վրան ավելացնել քերիչով անցկացված ձվի դեղնուցը:
Մեկնաբանություններ
wooooow
Այս բաղադրատոմսի մեջ գրված է, որ ավելացնել սոխը եւ սպանախը եւ եփել եւս 10 րոպե: Բայց չհասկացա, թե ինչու է գրված սպանախը երկու մասի բաժանել: