Բացեք հիմա. ԱպուրներՄիմոզա սպանախով ապուր
Միմոզա սպանախով ապուր
Ապուրներ

Միմոզա սպանախով ապուր

Գոհար 2010-05-31 2335 դիտում 3.3 / 10

Բաղադրությունը

  • 2-3 հատ կարտոֆիլ,
  • 1 հատ գազար,
  • 1 հատ սոխ,
  • 2 կապ սպանախ,
  • 3 եփած ձվի դեղնուց,
  • մի քիչ սամիթ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլը մաքրել և խորանարդիկներով կտրատել: Սոխը և գազարը ավելի փոքր խորանարդիկներով կտրատել: Սպանախը բաժանել երկու մասի: Կաթսայի մեջ լցնել եռացած ջուրը, որի վրա ավելացնել կարտոֆիլը, գազարը և եփել 15-20 րոպե: Այնուհետև ավելացնել, սոխը, սպանախը և եփել ևս 10 րոպե: Այս խառնուրդի վրա ավելացնել սամիթը և համեմել աղով: Հյուրասիրելիս վրան ավելացնել քերիչով անցկացված ձվի դեղնուցը:

Մեկնաբանություններ

Եվա 2011-09-02

wooooow

Հերմինե 2011-05-19

Այս բաղադրատոմսի մեջ գրված է, որ ավելացնել սոխը եւ սպանախը եւ եփել եւս 10 րոպե: Բայց չհասկացա, թե ինչու է գրված սպանախը երկու մասի բաժանել:

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 18 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր