Ելակով տորթ
Բաղադրությունը
- 12 ձու
- 2 բաժակ շաքարավազ
- 0,5 բաժակ շաքարավազ
- 3 բաժակ ալյուր
- 200գ. կարագ
- 1բաժակ շաքարավազ
- 1 բաժակ ջուր
- 1կգ. ելակ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
12 ձուն առանձնացնում ենք սպիտակուցից և դեղնուցից: Սկզբում սպիտակուցը միքսեռով լավ խփում ենք մինչև դառնա բեզե, իսկ հետո ավելացնում ենք 2 բաժակա շաքարավազ և նորից լավ խփում: Հետո խփում ենք միքսեռով դեղնուցը և նորից ավելացնում ենք 0,5 բաժակ շաքարավազ և լավ նորից խփում հետո լցնում ենք բեզեյի մեջ: Ավելացնում ենք 3 բաժակ ալյուր և մի ուղղոթյամբ գդալով խառնում: Խառնելուց հետո լցնում ենք միջին չափի կաթսսայի մեջ, իսկ հետո ծածկում ենք մի շորով կաթսսայի բերանը և խուփը դնում հարկավոր է ինչ որ ծանր բան դնել խուփի վրա որպեսզի լավ բարձրանա խմորը: Այդ խմորը դնում ենք գազօջախի վրա, իսկ կրակը ամենացածրի վրա հարկավոր է մնա 45 րոպե գազօջախի վրա:
Քայլ 2
Կրեմը պատրաստելու համար հարկավոր է 200գ. կարագը թողնել հալվի և միքսերով խփել հետո այս ամենը լցնել կրեմի մեջ` (1բաժակ շաքարավազին ավելացնել 1 բաժակ ջուր դնել ամենացածր կրակի վրա որպեսզի եփվի)Կրեմը կարող եք քսել տորթի կողքերին, տորթի մեջտեղում և տորթի վրա: Զարդարելու համար հարկավոր է` ելակը փոքրիկ-փոքրիկ կտրատել և դնել տորթի մեջտեղում և տորթի վերին մասում: (ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ)
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։