Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Ծիածան
Տորթ Ծիածան
Թխվածքներ

Տորթ Ծիածան

Նազելի 2013-05-01 1724 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Խմոր՝
  • 3,5 բաժակ ալյուր
  • 1թգ․ սոդա
  • 1,5 բաժակշաքարավազ
  • 75 գր․ կարագ
  • 1,5 ճգ․ ձեթ
  • 2 ձու
  • 1,5 բաժակ կաթ
  • 0,5 բաժակ ելակի յոգուրտ
  • վանիլին
  • սննդի համար նախատեսված գույներ։
  • Կրեմ՝
  • 3,75 բաժակ շաքարի փոշի
  • 110 գր․ կարագ
  • վանիլին
  • 4 ճգ․ կաթ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարագը հարել շաքարավազի և ձեթի հետ միասին։ Ապա ավելացնել ձուն և
Քայլ 2
շարունակել հարելը այնքան, մինչև խմորը կփրփրի։ Ավելացնել վանիլը, կաթը, յոգուրտը, ալյուրն ու սոդան նախապես միասին խառնված։ Զանգվածը փայտե գդալով խառնել, ապա բաժանել 6 մասի և յուրաքանչյուրի վրա ավելացնել սննդի գույն։ Առանձին առանձին թխել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում։
Քայլ 3
Կրեմի համար բոլոր բաղադրիչները միասին հարել հարիչով, մինչև միասեռ դառնալը։
Քայլ 4
Խմորներ իրար միացնել կրեմով։ Թողնել սառնարանում 1 ժամ, ապա մատուցել։ Բարի Ախորժակ։

Մեկնաբանություններ

Ժաննա 2013-06-04

Համեղ չէ, տեսքին մի խաբնվեք․․․ եթե ուզում եք փորձեք, բայց հետո իմ նման կփոշմանեք

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 12 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր