Տորթ Ծիածան
Բաղադրությունը
- Խմոր՝
- 3,5 բաժակ ալյուր
- 1թգ․ սոդա
- 1,5 բաժակշաքարավազ
- 75 գր․ կարագ
- 1,5 ճգ․ ձեթ
- 2 ձու
- 1,5 բաժակ կաթ
- 0,5 բաժակ ելակի յոգուրտ
- վանիլին
- սննդի համար նախատեսված գույներ։
- Կրեմ՝
- 3,75 բաժակ շաքարի փոշի
- 110 գր․ կարագ
- վանիլին
- 4 ճգ․ կաթ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարագը հարել շաքարավազի և ձեթի հետ միասին։ Ապա ավելացնել ձուն և
Քայլ 2
շարունակել հարելը այնքան, մինչև խմորը կփրփրի։ Ավելացնել վանիլը, կաթը, յոգուրտը, ալյուրն ու սոդան նախապես միասին խառնված։ Զանգվածը փայտե գդալով խառնել, ապա բաժանել 6 մասի և յուրաքանչյուրի վրա ավելացնել սննդի գույն։ Առանձին առանձին թխել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում։
Քայլ 3
Կրեմի համար բոլոր բաղադրիչները միասին հարել հարիչով, մինչև միասեռ դառնալը։
Քայլ 4
Խմորներ իրար միացնել կրեմով։ Թողնել սառնարանում 1 ժամ, ապա մատուցել։ Բարի Ախորժակ։
Մեկնաբանություններ
Համեղ չէ, տեսքին մի խաբնվեք․․․ եթե ուզում եք փորձեք, բայց հետո իմ նման կփոշմանեք