Թխվածք Վալենտին
Բաղադրությունը
- Խմոր՝
- 2 ձու
- 1 բաժակ մածուն
- 1 բաժակ շաքարավազ
- 4 ճգ․ ձեթ
- ալյուր
- 1թգ․ սոդա
- կակաո
- կեռասի կամ ելակի մուրաբայի հյութ։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն և շաքարավազը միասին հարել, ավելացնել մածունն ու ձեթը։ Այնուհետև ավելացնել ալյուրը՝ սոդայի հետ միասին խառնված։ Խմորը լավ խառնել, բաժանել 2 մասի, մի մասին ավելացնել ելակի հյութը, որ ստացվի վարդագույն, իսկ մյուս մասին ավելացնել կակաոն։ Խմորը պետք է լինի թթվասերի խտության։
Քայլ 2
Վերցնել չկպչող թավա (ինչպես պատկերված է նկարում) և այն պատել ձեթով։ Վարդագուն խմորը լցնել թավայի մեջ և թխել նախապես 180 աստիճան ջերմաստիճանով տաքացված ջեռոցում։
Քայլ 3
Երբ վարդագուն խմորը կլինի պատրաստ, անհրաժեշտ է հանել ջեռոցից և թողնել, որ սառչի։ Այնուհետ վարդագույն խմորը կտրել 1-1,5 սմ հեռավորությամբ և սիրտ ֆորմայի օգնությամբ ստանալ սրտաձև խմորներ։
Քայլ 4
Սրտաձը խմորները դնել թավայի մեջ, վրան ավելացնել շոկոլադե խմորը և թխել ջեռոցում, նույն կերպ։
Քայլ 5
Պատրաստ լինելուց հետո հանել թավայից, թողնել սառչի, ապա կտրել և մատուցել Ձեր Վալենտինին :)
Մեկնաբանություններ
շատ լավնա, փորձել եմ, շատ գեղեցիկ էր ու համեղ։
Շատ հետաքրքիր Վալենտին կլինի, երբ ես այդ պատրաստեմ, մերսի