Տորթ Ձյունիկ
Բաղադրությունը
- ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԹԵՐՔՆԵՐԸ`
- 6 ձու,
- 2բաժակ մածուն,
- 2 բաժակ շաքարավազ,
- 2թ.գ. սոդա,
- 3 ճ.գ. հալած յուղ,
- 3 բաժակ ալյուր:
- ԿՐԵՄԻ ՀԱՄԱՐ`
- 6 ձվի դեղնուց,
- 1 բաժակ շաքարավազ,
- 3ճ.գ. ալյուր,
- 1 բաժակ կաթ,
- 200գ. կարագ,
- 1 տուփ վանիլին,
- կոկոսի փաթիլներ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ: Ձվի սպիտակուցները հարել, մինչև պինդ զանգված դառնա, ավելացնել շաքարավազը և նորից հարել, որից հետո լցնել հալած յուղը, մածունը` սոդայով, մաղած ալյուրն ու խառնել: Բաժանել 2 մասի: Ջեռոցը տաքացնել 180 C և առանձին-առանձին թխել:Հովանալուց հետո յուրաքանչյուրը բաժանել 2 շերտի:
Քայլ 2
ԿՐԵՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: Կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազի հետ խառնած ալյուրը, անընդհատ խառնելով եփել: Քիչ-քիչ ավելացնել նախապես հարած դեղնուցները/ զգույշ լինել,որ ձվածեղ չդառնա/ : Վերջում ավելացնել վանիլինը: Հովացած կրեմին քիչ-քիչ ավելացնել սպիտակելու աստիճան հարած կարագը: Շերտերն իրար միացնել կրեմով: Կրեմով պատել նաև ամբողջ տորթը: Ձևավորել կոկոսի փաթիլներով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։