Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Ձյունիկ
Տորթ Ձյունիկ
Թխվածքներ

Տորթ Ձյունիկ

Նազելի 2012-12-30 1985 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԹԵՐՔՆԵՐԸ`
  • 6 ձու,
  • 2բաժակ մածուն,
  • 2 բաժակ շաքարավազ,
  • 2թ.գ. սոդա,
  • 3 ճ.գ. հալած յուղ,
  • 3 բաժակ ալյուր:
  • ԿՐԵՄԻ ՀԱՄԱՐ`
  • 6 ձվի դեղնուց,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 3ճ.գ. ալյուր,
  • 1 բաժակ կաթ,
  • 200գ. կարագ,
  • 1 տուփ վանիլին,
  • կոկոսի փաթիլներ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ: Ձվի սպիտակուցները հարել, մինչև պինդ զանգված դառնա, ավելացնել շաքարավազը և նորից հարել, որից հետո լցնել հալած յուղը, մածունը` սոդայով, մաղած ալյուրն ու խառնել: Բաժանել 2 մասի: Ջեռոցը տաքացնել 180 C և առանձին-առանձին թխել:Հովանալուց հետո յուրաքանչյուրը բաժանել 2 շերտի:
Քայլ 2
ԿՐԵՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: Կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազի հետ խառնած ալյուրը, անընդհատ խառնելով եփել: Քիչ-քիչ ավելացնել նախապես հարած դեղնուցները/ զգույշ լինել,որ ձվածեղ չդառնա/ : Վերջում ավելացնել վանիլինը: Հովացած կրեմին քիչ-քիչ ավելացնել սպիտակելու աստիճան հարած կարագը: Շերտերն իրար միացնել կրեմով: Կրեմով պատել նաև ամբողջ տորթը: Ձևավորել կոկոսի փաթիլներով:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 7 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր