Այլզէսյան տորթ
Բաղադրությունը
- ԽՄՈՐ՝
- ալյուր-250գր
- կարագ-125գր
- շաքարավազ-50գր
- աղ-1 պտղունց
- ջուր-50մլ
- 1 հատ ձվի դեղնուց:
- ՄԻՋՈՒԿ
- 3 հատ խնձոր
- ԿՐԵՄ
- 125մլ-կաթ
- 125մլ-թթվասեր
- 1հատ ձվի դեղնուց
- 2 հատ անբողջական ձու
- 50գր-շաքարավազ
- 1տուփ վանիլ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմոր: Խմորը պատրաստելու համար վերցնել ալյուր, շաքարավազ, աղ և խառնել, ապա ավելացնել մանրացված կարագը և խառնել այնքան, որ ստացվի փշուրային զանգված: Այնուհետև մեջտեղում փոս բացել մատերի օգնությամբ, որտեղ լցնել ջուրը և ձվի դեղնուցը, ապա լավ խառնել և ստանալ խմոր:
Քայլ 2
Միջուկ: Խնձորները կեղևահան անել և կտրատել:
Քայլ 3
Կրեմ: Կրեմ պատրաստելու համար վերցնել կաթը, թթվասերը, վանիլը, շաքարավազը և ձեթը: Այս բոլոր բաղադրիչները միասին խառնել և դնել սառնարանում 15 րոպե, հետո մանր անցքերով քամիչով քամել:
Քայլ 4
Հետո վերցնել տապակը, վրան կարագ քսել, տապակի վրա դնել օղակ: Խմորը բացել, դնել օղակի վևա, ավելորդ մասերը հեռացնել: Պատառաքաղի օգնությամբ ծակեր անել, շարել խնձորը և լցնել կրեմը: Ապա թխել ջեռոցում: Խմորը ջեռոցից հանելուց հետո վրան շաքարի փոշի անել, կտրել և մատուցել:
Մեկնաբանություններ
Շատ համով ա ապրես ընգեր ջան
Շատ համեղ է ապրես
Շահ համեղ էր, ապրես!!!!