Բացեք հիմա. ԹխվածքներԱյլզէսյան տորթ
Այլզէսյան տորթ
Թխվածքներ

Այլզէսյան տորթ

Տիքրան 2012-12-23 2209 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • ԽՄՈՐ՝
  • ալյուր-250գր
  • կարագ-125գր
  • շաքարավազ-50գր
  • աղ-1 պտղունց
  • ջուր-50մլ
  • 1 հատ ձվի դեղնուց:
  • ՄԻՋՈՒԿ
  • 3 հատ խնձոր
  • ԿՐԵՄ
  • 125մլ-կաթ
  • 125մլ-թթվասեր
  • 1հատ ձվի դեղնուց
  • 2 հատ անբողջական ձու
  • 50գր-շաքարավազ
  • 1տուփ վանիլ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմոր: Խմորը պատրաստելու համար վերցնել ալյուր, շաքարավազ, աղ և խառնել, ապա ավելացնել մանրացված կարագը և խառնել այնքան, որ ստացվի փշուրային զանգված: Այնուհետև մեջտեղում փոս բացել մատերի օգնությամբ, որտեղ լցնել ջուրը և ձվի դեղնուցը, ապա լավ խառնել և ստանալ խմոր:
Քայլ 2
Միջուկ: Խնձորները կեղևահան անել և կտրատել:
Քայլ 3
Կրեմ: Կրեմ պատրաստելու համար վերցնել կաթը, թթվասերը, վանիլը, շաքարավազը և ձեթը: Այս բոլոր բաղադրիչները միասին խառնել և դնել սառնարանում 15 րոպե, հետո մանր անցքերով քամիչով քամել:
Քայլ 4
Հետո վերցնել տապակը, վրան կարագ քսել, տապակի վրա դնել օղակ: Խմորը բացել, դնել օղակի վևա, ավելորդ մասերը հեռացնել: Պատառաքաղի օգնությամբ ծակեր անել, շարել խնձորը և լցնել կրեմը: Ապա թխել ջեռոցում: Խմորը ջեռոցից հանելուց հետո վրան շաքարի փոշի անել, կտրել և մատուցել:

Մեկնաբանություններ

Էդգար 2012-12-25

Շատ համով ա ապրես ընգեր ջան

Նառա 2012-12-25

Շատ համեղ է ապրես

Լուսինե 2012-12-24

Շահ համեղ էր, ապրես!!!!

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 15 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր