Բացեք հիմա. ՀայկականԹոնրի Խորոված
Թոնրի Խորոված
Հայկական

Թոնրի Խորոված

Լիլի 2012-12-12 1267 դիտում 3.3 / 10

Բաղադրությունը

  • 2-3կգ խոզի միս (կողոսկրեր)
  • աղ,
  • սև և կարմիր պղպեղներ
  • չորացրած և թարմ կանաչի
  • 500գր գլուխ սոխ
  • 500գր կարտոֆիլ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Վերցնել խոզի մսի հատկապես կողոսկրերը, որովհետև կողոսկրերով ամենահամեղ խորովածն է պատրաստվում, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, վրան ավելացնել չորացրած կանաչեղենը, օղակաձև կտրատված սոխը և միսը դնել խորը կաթսայի մեջ, փականով փակել և դնել սառնարանում 1 օր, որպեսզի համեմունքների համը տարածվի: Մեկ օր հետո, կարտոֆիլի մաքրել, կլոր կտրել, աղ անել, մսի հետ շարել շամփուրներին: Թոնիրը վառել, թողնել, որ կրակը հանգչի, որպեսզի մնա միայն կարմիր ածուխը, ապա շամփուրըները կախել թոնիրում և թոնրի բերանը փակել, իսկ փակիչի վրա շորեր գցել, որպեսզի թոնրի տաքությունը դուրս չգա, խորովածն էլ հյութեղ լինի և անպայման այդ շորերը թրջել, որպեսզի շորերը չայրվեն: Խորովածը խորովել 20-25 րոպե, ապա հանել թոնից և լցնել լավաշի վրա, իսկ խորոված մսի վրա լցնել օղերով կտրատված գլուխ սոխ և թարմ մանրացված կանաչի: Ըստ ցանկության կարող եք նաև սմբուկ, բիբար և լոլիկ խորովել: Շատ համեղ է ստացվում: Բարի Ախորժակ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 7 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր