Հավով ուտեստ
Բաղադրությունը
- Հավի փափկամիս 200գ.
- Կարմիր քաղցր պղպեղ 1 հատ
- Մանանեխ 1ճ.գ.
- Բուտերբրոդի կլոր հաց 2 հատ
- Կիտրոնի հյութ 50գ.
- Հազարի տերև
- Թթվասեր 3ճ.գ.
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի փափկամիսը խաշել և կտրատել, պղպեղը մանրացնել և խառնել մսին:
Քայլ 2
Թթվասերի վրա մանանեխ և կիտրոնի հյութ լցնել, խառնել, հետո լցնել մսի վրա և խառնել: Հացի վերնամասը կտրել, միջուկը հանել: Հազարի տերևը դնել հացի վրա, լցնել մսից պատրաստված լցոնի վրա և մատուցել: Բարի ախորժակ.
Մեկնաբանություններ
Շատ համեղ է, բոլորիտ խորուրդ եմ տալիս պատրաստել այս ուտեստը, շնորհակլություն Իրիշիկ ջան