Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Իրիս
Թխվածք Իրիս
Թխվածքներ

Թխվածք Իրիս

Քրիստինե 2012-11-08 9165 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Խմոր՝
  • 5 ձու
  • 300գր. շաքարավազ
  • 2ճգ. մեղր
  • 100գր. մանրացված ընկույզ
  • 1թգ. սոդա
  • վանիլին
  • 25մլ. ձեթ
  • 3ճգ. կակաո
  • ալյուր:
  • Կրեմ՝
  • 500մլ սերուցք 35%
  • 500գր. իրիս կոնֆետ
  • 100գր. կարագ
  • վանիլին:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմոր- Ձուն և շաքարավազը միասին լավ հարել, ապա հերթականությամբ ավելացնել մեղրը, ընկույզը, սոդան, վանիլը, ձեթը, կակաոն և ալյուրը այնքան, որ ստացվի թթվասերի խտությամբ խմորը: Խմորը բաժանել 4 մասի և թխել ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 2
Կրեմ- Սերուցքը դնել մարմանդ կրակին, ավելացնել իրիս կոնֆետները և անընդհատ խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ կոֆետները կհալչեն և զանգվածը կլինի միասեռ, ավելացնել կարագը և վանիլինը: Կրեմը լավ խառնել, ապա վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Քայլ 3
Խմորները իրար ամրացնել կրեմով և զարդարել քերված շոկոլադով: Բարի Ախորժակ:

Մեկնաբանություններ

Անի 2013-07-23

Իսկ խմորի համար ալյուրը և կակաոն նույն չափ լցնել?

Շուշանիկ 2012-12-05

Իսկ խմորը գոլորշու վրա չեն եփում?

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 58 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր