Բացեք հիմա. ՃաշատեսակներՊասուց Տոլմա
Պասուց Տոլմա
Ճաշատեսակներ

Պասուց Տոլմա

Լիանա 2012-11-01 3146 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Մեծ գլուխ կաղամբ (թթու դրած)
  • Կարմիր Լոբի
  • Սիսեռ
  • Ոսպ
  • Աղացած բլղուր
  • 3-4 հատ գլուխ սոխ
  • Լոլիկի մածուկ
  • սև և կարմիր պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կաղամբը նախապես բաժանել երկու մասին և դնել աղաջրի մեջ / 3 լիտր ջուր, 150գր. աղ/ մի քանի օր, որպեսզի թթվի:
Քայլ 2
Բոլոր ձավարեղենները առանձին խաշել, իսկ բլղուրին ավելացնել քիչ տաք ջուր, երբ ջուրը կներծծվի, բլղուրը պատրաստ է: Վերցնել մի մեծ թավա, տապակել սոխը ձեթով, ավելացնել լոլիկի մածուկը, նախապես խաշված լոբին, ոսպը, սիսեռը, բլղուրը : Այս ամենը համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, եփել ևս 2-3 րոպե և վերցնել գազօջախից:
Քայլ 3
Փաթաթել պասուց տոլամաները, տեղադրել կաթսայի մեջ, յուրաքանչյուր շարքը ավարտելուց հետո քիչ քանակությամբ լոլիկի մածուկ տարածել, եփելիս ավելացնել ջուր և եփել այնքան մինչև կաղամբը կլինի պատրաստ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 11 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր