Պասուց Տոլմա
Բաղադրությունը
- Մեծ գլուխ կաղամբ (թթու դրած)
- Կարմիր Լոբի
- Սիսեռ
- Ոսպ
- Աղացած բլղուր
- 3-4 հատ գլուխ սոխ
- Լոլիկի մածուկ
- սև և կարմիր պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաղամբը նախապես բաժանել երկու մասին և դնել աղաջրի մեջ / 3 լիտր ջուր, 150գր. աղ/ մի քանի օր, որպեսզի թթվի:
Քայլ 2
Բոլոր ձավարեղենները առանձին խաշել, իսկ բլղուրին ավելացնել քիչ տաք ջուր, երբ ջուրը կներծծվի, բլղուրը պատրաստ է: Վերցնել մի մեծ թավա, տապակել սոխը ձեթով, ավելացնել լոլիկի մածուկը, նախապես խաշված լոբին, ոսպը, սիսեռը, բլղուրը : Այս ամենը համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, եփել ևս 2-3 րոպե և վերցնել գազօջախից:
Քայլ 3
Փաթաթել պասուց տոլամաները, տեղադրել կաթսայի մեջ, յուրաքանչյուր շարքը ավարտելուց հետո քիչ քանակությամբ լոլիկի մածուկ տարածել, եփելիս ավելացնել ջուր և եփել այնքան մինչև կաղամբը կլինի պատրաստ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։