Թխվածք Նուտելլա
Բաղադրությունը
- Բաղադրությունը
- 4-5 ձու,
- 2 բաժակ շաքարավազ,
- 3 ճ/գ մեղր,
- 150գ կարագ,
- 2ճ/գ քացախ,
- 2թ/գ սոդա,
- 5-7 ճ/գ կակաո:
- Կրեմ՝
- 1 բաժակ շաքարավազ,
- 1 բաժակ ջուր,
- 2ճգ. ալյուր,
- 250գր կարագ,
- 1 տուփ խտացրած կաթ,
- 1 տուփ վանիլին:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմոր -Բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:
Քայլ 2
Կրեմ- 1բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա մինչև պնդանա, ապա թողնել սառչի: Առանձին 250գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախորոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը:
Մեկնաբանություններ
Ես նույնպես չեմ հասկանում ինչի կրկնել 2 անգամ, չեմ կարծում, որ խոսքը խմորի մասին ա։
Ինձ նույնպես
Ուղակի ցնցող էր
Կներեք, մի բան հարցնեմ, խմորը, որ գրել եք նույնը կրկնել երկրորդ անգամ, կարող եք մանրամասն ասել.. բոլոր բաղադրիչները կրկնել երկու անգամ? մերսի: