Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Նուտելլա
Թխվածք Նուտելլա
Թխվածքներ

Թխվածք Նուտելլա

Մայրամ Փայտյան 2012-10-31 11319 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Բաղադրությունը
  • 4-5 ձու,
  • 2 բաժակ շաքարավազ,
  • 3 ճ/գ մեղր,
  • 150գ կարագ,
  • 2ճ/գ քացախ,
  • 2թ/գ սոդա,
  • 5-7 ճ/գ կակաո:
  • Կրեմ՝
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 1 բաժակ ջուր,
  • 2ճգ. ալյուր,
  • 250գր կարագ,
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • 1 տուփ վանիլին:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմոր -Բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:
Քայլ 2
Կրեմ- 1բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա մինչև պնդանա, ապա թողնել սառչի: Առանձին 250գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախորոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը:

Մեկնաբանություններ

Օֆել 2013-05-26

Ես նույնպես չեմ հասկանում ինչի կրկնել 2 անգամ, չեմ կարծում, որ խոսքը խմորի մասին ա։

Օֆել 2013-05-26

Ինձ նույնպես

Աննա 2013-05-14

Ուղակի ցնցող էր

Ծովինար 2012-12-26

Կներեք, մի բան հարցնեմ, խմորը, որ գրել եք նույնը կրկնել երկրորդ անգամ, կարող եք մանրամասն ասել.. բոլոր բաղադրիչները կրկնել երկու անգամ? մերսի:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 103 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր