Իշլի քյուֆթա
Բաղադրությունը
- Վրայի շերտի համար վերցնել 50 գ. տավարի միս,
- 50 գ. բլղուր,
- 10 գ. գլուխ սոխ:
- Խճողակի համար վերցնել 50 գ. տավարի միս,
- 80 գ. գլուխ սոխ,
- 20 գ. հալած յուղ,
- 6 գ. մաղադանոս. աղը, կարմիր և սև պղպեղը` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մսաղացով անցկացրած միսը բաժանել երկու մասի: Մի մասը յուղով տապակել մանր կտրատած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, աղով և, անընդհատ խառնելով, թողնել, որ հանգստանա: Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով: Ստացված զանգվածով գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և զրազի ձև տալ: 5-8 րոպե եփել եացող ջրի կամ արգանակի մեջ: Մատուցել խավարտով:
Մեկնաբանություններ
Շատ կներեք ԱՆՈՒՇ ՋԱՆ, այս բաղադրատոմսն, որ գրել եք իրոք 50գրամ ֆարշի միսն է, թե սխալվել եք 500 գրամի փոխարեն գրել եք 50 գրամ․ Շնորհակալ եմ պատասխանի համար։
Խճողակի մեջ կանաչի պետք չե դնել:Վերին շերտի և խճողակի մեջ լցնել քիմիոն:
Բլղուրը պետք է թրջել, թե ոչ?
Վրայի շերտի համար պետք է լինի անյուղ կարմիր միս, իսկ խճողակի համար ցանկալի է յուղոտ, իսկ բլղուրը պետք է լինի ամինա բարակ աղացած տեսակը, որպեսզի կպնի:
Իսկ քանի՞ հատ իշլի քյուֆտա է ստացվում, այս քանակ բաղդրությունից:
Տեսքից երևում է, որ շատ համեղա.............
շատ համեղ եվ ախորժելի տեսք ունի
շատ համեղ տեսք ունի,
Շատ գեղեցիկ և ախորժալի տեսք ունի:
բացարձակ գերազանց
բացարձակ գերազանց
Սա շատ լավ սայթ է, նաև բաղադրատոմսերը: Շատ շնորհակալություն: