Բացեք հիմա. ՃաշատեսակներԻշլի քյուֆթա
Իշլի քյուֆթա
Ճաշատեսակներ

Իշլի քյուֆթա

Անուշ 2010-04-24 16539 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Վրայի շերտի համար վերցնել 50 գ. տավարի միս,
  • 50 գ. բլղուր,
  • 10 գ. գլուխ սոխ:
  • Խճողակի համար վերցնել 50 գ. տավարի միս,
  • 80 գ. գլուխ սոխ,
  • 20 գ. հալած յուղ,
  • 6 գ. մաղադանոս. աղը, կարմիր և սև պղպեղը` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Մսաղացով անցկացրած միսը բաժանել երկու մասի: Մի մասը յուղով տապակել մանր կտրատած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, աղով և, անընդհատ խառնելով, թողնել, որ հանգստանա: Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով: Ստացված զանգվածով գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և զրազի ձև տալ: 5-8 րոպե եփել եացող ջրի կամ արգանակի մեջ: Մատուցել խավարտով:

Մեկնաբանություններ

ԱՐՄԻՆԵ 2013-10-13

Շատ կներեք ԱՆՈՒՇ ՋԱՆ, այս բաղադրատոմսն, որ գրել եք իրոք 50գրամ ֆարշի միսն է, թե սխալվել եք 500 գրամի փոխարեն գրել եք 50 գրամ․ Շնորհակալ եմ պատասխանի համար։

Մարիետտա 2012-12-05

Խճողակի մեջ կանաչի պետք չե դնել:Վերին շերտի և խճողակի մեջ լցնել քիմիոն:

Նաիրա 2012-09-27

Բլղուրը պետք է թրջել, թե ոչ?

Ab 2012-05-20

Վրայի շերտի համար պետք է լինի անյուղ կարմիր միս, իսկ խճողակի համար ցանկալի է յուղոտ, իսկ բլղուրը պետք է լինի ամինա բարակ աղացած տեսակը, որպեսզի կպնի:

Կարինե 2011-12-17

Իսկ քանի՞ հատ իշլի քյուֆտա է ստացվում, այս քանակ բաղդրությունից:

Նելլի 2011-10-13

Տեսքից երևում է, որ շատ համեղա.............

Մանուշ 2011-07-02

շատ համեղ եվ ախորժելի տեսք ունի

Մանուշակ 2011-06-30

շատ համեղ տեսք ունի,

Աննա 2011-05-14

Շատ գեղեցիկ և ախորժալի տեսք ունի:

Գոհար 2011-04-22

բացարձակ գերազանց

Գոհար 2011-01-08

բացարձակ գերազանց

Մարիամ 2010-12-21

Սա շատ լավ սայթ է, նաև բաղադրատոմսերը: Շատ շնորհակալություն:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 152 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր