Բացեք հիմա. ԹխվածքներՄրջնաբուն
Մրջնաբուն
Թխվածքներ

Մրջնաբուն

Մարինե 2012-10-11 5476 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 3ձու
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 5ճգ. կաթ
  • 100գր կարագ
  • 1թգ. սոդա
  • 1ճգ քացախ
  • 4-5 բաժակ ալյուր:
  • Կրեմ՝
  • 2 եփած խտացրած կաթ
  • 100գր. կարագ
  • 3ճգ. մեղր
  • վանիլի փոշի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն խառնել շաքարավազի հետ միասին, ապա ավելացնել քերիչով անցկացված կարագը, կաթը, սոդան՝ քացախի հետ խառված և ալյուրը: Ստացված խմորից գնդեր պատրաստել և դնել սառնախցիկում, որ լավ սառչի: Սառած գնդերը մանր քերչով անցկացնել ալյուրի մեջ, ապա մաղել ալյուրը և եփել ջեռոցում:
Քայլ 2
Կրեմ- Եփած խտացրած կաթը լցնել ալյումինե կաթսայի մեև և դնել մարմանդ կրակին: Երբ պղպջակներ առաջանան վրան ավելացնել կարագը,մեղրը և վանիլի փոշին, այնուհետև լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Քայլ 3
Տափ կրեմը վերցնել կրակից, լցնել խմորի վրա, լավ խառնել, ապա փոքր բաժակով տեսք տալ:
Քայլ 4
Դնել սառնարանում մի քանի ժամ, լավ սառչելուց հետո մատուցել:

Մեկնաբանություններ

Հասմիկ 2013-02-19

Շատ հիանալի է, որ փնտրած բաղադրատոմսը անմիջապես գտա, մերսի ձեզ։

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 35 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր