Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Րաֆֆաելո
Տորթ Րաֆֆաելո
Թխվածքներ

Տորթ Րաֆֆաելո

Մարինե 2012-10-11 5052 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խմոր
  • 8 ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ ալյուր
  • Կրեմ
  • 1տուփ խտացրած եփած կաթ
  • 200 գ կարագ
  • մի պտղունց վանիլին
  • կոկոսի փաթիլենր:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի պատրաստամն համար ձուն միքսերով հարել այնքան, մինչև զանգվածն սպիտակի (10-12 րոպե), ու ծավալը կրկնակի ավելանա:Աստիճանաբար ավելացնել շաքարավազը, շարունակել հարել: Ալյուրը քիչ-քիչ մաղով մաղել զանգվածի վրա և արդեն ձեռքով շրջանաձև շարժումներով խառնել՝ 1-2 րոպե:
Քայլ 2
Խմորը բաժանել 2 մասի և թխել յուղաթղթի վրա, 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե:
Քայլ 3
Կրեմի պատրաստամն համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, վանիլի փոշին շարունակել հարելը:
Քայլ 4
Տորթի առային շերտը պատել կրեմով, ապա կոկոսի փաթիլներ տարածել: Երկրորդ շերտի վրա նույնպես կրեմ քսել, ապա կոկոսի փաթիլներ շաղ տալ վրան: Տորթը զարդարել Րաֆֆաելո կոնֆետներով:

Մեկնաբանություններ

Գայանե 2013-08-16

Շատ համով տորթ է, ես արդեն պատրաստել եմ, շատ շատ շատ համով էէէէէէ․

Acmik 2013-01-03

Շատ համեղ է երևում

Գաբրիելլա fr 2012-10-26

Շաաաատ համեղ է երևում....անպայման կփորձեմ այս քանի օրը:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 39 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր