Տորթ Րաֆֆաելո
Բաղադրությունը
- Խմոր
- 8 ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ ալյուր
- Կրեմ
- 1տուփ խտացրած եփած կաթ
- 200 գ կարագ
- մի պտղունց վանիլին
- կոկոսի փաթիլենր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի պատրաստամն համար ձուն միքսերով հարել այնքան, մինչև զանգվածն սպիտակի (10-12 րոպե), ու ծավալը կրկնակի ավելանա:Աստիճանաբար ավելացնել շաքարավազը, շարունակել հարել: Ալյուրը քիչ-քիչ մաղով մաղել զանգվածի վրա և արդեն ձեռքով շրջանաձև շարժումներով խառնել՝ 1-2 րոպե:
Քայլ 2
Խմորը բաժանել 2 մասի և թխել յուղաթղթի վրա, 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե:
Քայլ 3
Կրեմի պատրաստամն համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, վանիլի փոշին շարունակել հարելը:
Քայլ 4
Տորթի առային շերտը պատել կրեմով, ապա կոկոսի փաթիլներ տարածել: Երկրորդ շերտի վրա նույնպես կրեմ քսել, ապա կոկոսի փաթիլներ շաղ տալ վրան: Տորթը զարդարել Րաֆֆաելո կոնֆետներով:
Մեկնաբանություններ
Շատ համով տորթ է, ես արդեն պատրաստել եմ, շատ շատ շատ համով էէէէէէ․
Շատ համեղ է երևում
Շաաաատ համեղ է երևում....անպայման կփորձեմ այս քանի օրը: