Թխվածք Սպարտակ
Բաղադրությունը
- Խմոր՝
- 4 ձու
- 1,5 բաժակ շաքարավազ
- 100գր կարագ
- 3ճգ. մեղր
- 5 ճգ. կակաո
- 1.5 թգ. սոդա
- 2ճգ. քացախ
- 5 բաժակ ալյուր:
- Կրեմ՝
- 1լիտր կաթ
- 1.5 բաժակ շաքարավազ
- 3ճգ. կրախմալ
- 0.5 բաժակ ալյուր
- 2 ձու
- 300գր. կարագ
- վանիլի փոշի:
- Գլազուր՝
- 4ճգ. կակաո
- 2ճգ. թթվասեր
- 6ճգ շաքարավազ
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի պատրաստման համար շաքարավազը և կարագը միասին դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա: Այնուհետև ավելացնել մեղրը, քացախը՝ սոդայի հետ միասին և լավ խառնել: Խմորը վերցնել գոլորշու վրայից և հատ -հատ ավելացնել ձվերը և հարել: Վերջում ավելացնել ալյուրը, կակաոն և խառնել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված /խմորը պետք է լինի թթվասերի խտության/: Խմորը բաժանել 6 մասի, զգուշությամբ տարածել յուղաթղթի վրա և թխել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար ալյուրը, շաքարավազը, կրախմալը միասին խառնել, ավելացնել ձուն, կաթը, լավ խառնել, ապա եփել մարմանդ կրակի վրա:
Քայլ 3
Եփելիս կրեմը հարկավոր է հաճախակի խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ եփված կրեմը կլինի պատրաստ, վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Քայլ 4
Կարագը առանձին լավ հարել, քիչ-քիչ ավելացնել եփած խմորը, ապա վանիլի փոշին:
Քայլ 5
Գլազուրի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել մարմանդ կրակիր վրա մի քանի րոպե, ապա վերցնել կրակից:
Քայլ 6
Պատրաստի խմորիները իրար միացնել կրեմով, իսկ վերջին լիստի վրա տարածել գլազուրը: Թխվածքը դնել սառնարանը 2 ժամ, ապա մատուցել:
Մեկնաբանություններ
Անտարբեր չկարողացա մնալ վերը գրանցված անտակտ արձագանքին։ Մի փոքր հարգանքի զգացում որդեգրելը երբեք վնաս չէր տա։
Հետաքրքիր բաղադրատոմս էր ու ախորժալի տեսք ունի նկարում։ Երբ պատրաստեմ, անպայման կգրեմ թե ինչպես ստացվեց ինձ մոտ։
Էս ինչ ռեցեպտ էրրր.........յաղքքքքքքքքքքքքքքքք
Ես փորձել եմ, շատ գեղեցիկ և համեղ է ստացվում, անչափ շնորհակալ եմ բաղադրատոմսի համար:
Նկարում շատ համեղ տեսք ունի, վաղը կպատրաստեմ, տեսնեմ ինչպես կստացվի.. Մերսիներրր