Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Սպարտակ
Թխվածք Սպարտակ
Թխվածքներ

Թխվածք Սպարտակ

Կարինե 2012-10-11 7020 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • Խմոր՝
  • 4 ձու
  • 1,5 բաժակ շաքարավազ
  • 100գր կարագ
  • 3ճգ. մեղր
  • 5 ճգ. կակաո
  • 1.5 թգ. սոդա
  • 2ճգ. քացախ
  • 5 բաժակ ալյուր:
  • Կրեմ՝
  • 1լիտր կաթ
  • 1.5 բաժակ շաքարավազ
  • 3ճգ. կրախմալ
  • 0.5 բաժակ ալյուր
  • 2 ձու
  • 300գր. կարագ
  • վանիլի փոշի:
  • Գլազուր՝
  • 4ճգ. կակաո
  • 2ճգ. թթվասեր
  • 6ճգ շաքարավազ
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի պատրաստման համար շաքարավազը և կարագը միասին դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա: Այնուհետև ավելացնել մեղրը, քացախը՝ սոդայի հետ միասին և լավ խառնել: Խմորը վերցնել գոլորշու վրայից և հատ -հատ ավելացնել ձվերը և հարել: Վերջում ավելացնել ալյուրը, կակաոն և խառնել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված /խմորը պետք է լինի թթվասերի խտության/: Խմորը բաժանել 6 մասի, զգուշությամբ տարածել յուղաթղթի վրա և թխել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար ալյուրը, շաքարավազը, կրախմալը միասին խառնել, ավելացնել ձուն, կաթը, լավ խառնել, ապա եփել մարմանդ կրակի վրա:
Քայլ 3
Եփելիս կրեմը հարկավոր է հաճախակի խառնել, որպեսզի տակը չկպչի: Երբ եփված կրեմը կլինի պատրաստ, վերցնել կրակից և թողնել, որ սառչի:
Քայլ 4
Կարագը առանձին լավ հարել, քիչ-քիչ ավելացնել եփած խմորը, ապա վանիլի փոշին:
Քայլ 5
Գլազուրի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել և եփել մարմանդ կրակիր վրա մի քանի րոպե, ապա վերցնել կրակից:
Քայլ 6
Պատրաստի խմորիները իրար միացնել կրեմով, իսկ վերջին լիստի վրա տարածել գլազուրը: Թխվածքը դնել սառնարանը 2 ժամ, ապա մատուցել:

Մեկնաբանություններ

Venus MJ 2013-04-26

Անտարբեր չկարողացա մնալ վերը գրանցված անտակտ արձագանքին։ Մի փոքր հարգանքի զգացում որդեգրելը երբեք վնաս չէր տա։
Հետաքրքիր բաղադրատոմս էր ու ախորժալի տեսք ունի նկարում։ Երբ պատրաստեմ, անպայման կգրեմ թե ինչպես ստացվեց ինձ մոտ։

Ռիփուլ 2013-04-13

Էս ինչ ռեցեպտ էրրր.........յաղքքքքքքքքքքքքքքքք

Անուշ 2012-12-30

Ես փորձել եմ, շատ գեղեցիկ և համեղ է ստացվում, անչափ շնորհակալ եմ բաղադրատոմսի համար:

Գաբրիելլա ՖՐ 2012-10-24

Նկարում շատ համեղ տեսք ունի, վաղը կպատրաստեմ, տեսնեմ ինչպես կստացվի.. Մերսիներրր

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 52 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր