Բացեք հիմա. ԹխվածքներՏիրամիսուն
Տիրամիսուն
Թխվածքներ

Տիրամիսուն

Միլադա 2012-09-13 5125 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար՝
  • 7 հատ ձու,
  • 2 բաժակ շաքարավազ
  • 3ճգ. մեղր
  • 1թգ. սոդա
  • 1ճգ. քացախ
  • 2,5-3 բաժակ ալյուր:
  • Կրեմի համար՝
  • 0,5լ սերուցք
  • 4-5ճգ շաքարի փոշի
  • վանիլին
  • 250գր մասկարպոնե:
  • Ինչպես նաև՝
  • լուծնող սուրճ
  • կոնյակ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի պատրաստման համար ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը շաքարավազի հետ միասին լավ հարել հարիչով այնքան, մինչև կստացվի բեզե: Այնուհետև հատ-հատ ավելացնել դեղնուցները և շարունակել հարելը: Վերջում ավելացնել մեղրը, սոդան ու քացախը (նախապես միասին խառնել) և ալյուրը: Խմորի բաժանել 2 մասի՝ թխել երկու շերտ: Թխել ջեռոցում 180% ջերմաստիճանում:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար սերուցքը լավ հարել,մինչև պնդանալը, այնուհետև ավելացնել շաքարի փոշին,վանիլինը: Առանձին կաթսայում հարել մասկարպոնեն, որին ավելացնել սերուցքով զանգվածը:
Քայլ 3
Թխվածքի շերտերը լավ թրջել կոնյակի ու լուծվող սուրճի խառնուրդով, ապա միացնել կրեմով, տիրամիսունի երեսին տարածել կակաո կամ քերած շոկոլադ:

Մեկնաբանություններ

Անուշ 2013-02-20

իզուր եք այդպես քննադատաբար մոտենում, թխել եմ, շատ համեղ է ստացվում, փորձեք!

Ցողիկ 2012-11-15

իսկական տիրամիսու-ն խմոր չի ուզում պարտաստել, ինքը ունի իրա պատրաստի պեչենիները որոնք պետքե թրչել ու կրեմի հետ շերտերով դասավորել: ''Իսկականը իտալականը կոնիակով չի այլ վիսկիով:

Նարինե 2012-10-02

Նախ՝ տիրամիսու, «ն» տառը վերջում պետք չէ, երկրորդն էլ կտրեիք տեսնեինք մեջը գոնե նման է :)

Վ 2012-10-01

լավ չի բացատրել

Թեհմինե 2012-09-14

Հիմա չգիտեմ, բայց տեսքը հեչ ախորժաբեր չի. իսկական տիրամիսսու տեսնելով միանգամից ախորժակդ բացվում է :)

Արփինե 2012-09-14

Ի՞նչ է մասկարպոնեն: Շնորհակալություն:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 22 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր