Տիրամիսուն
Բաղադրությունը
- Խմորի համար՝
- 7 հատ ձու,
- 2 բաժակ շաքարավազ
- 3ճգ. մեղր
- 1թգ. սոդա
- 1ճգ. քացախ
- 2,5-3 բաժակ ալյուր:
- Կրեմի համար՝
- 0,5լ սերուցք
- 4-5ճգ շաքարի փոշի
- վանիլին
- 250գր մասկարպոնե:
- Ինչպես նաև՝
- լուծնող սուրճ
- կոնյակ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի պատրաստման համար ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը շաքարավազի հետ միասին լավ հարել հարիչով այնքան, մինչև կստացվի բեզե: Այնուհետև հատ-հատ ավելացնել դեղնուցները և շարունակել հարելը: Վերջում ավելացնել մեղրը, սոդան ու քացախը (նախապես միասին խառնել) և ալյուրը: Խմորի բաժանել 2 մասի՝ թխել երկու շերտ: Թխել ջեռոցում 180% ջերմաստիճանում:
Քայլ 2
Կրեմի պատրաստման համար սերուցքը լավ հարել,մինչև պնդանալը, այնուհետև ավելացնել շաքարի փոշին,վանիլինը: Առանձին կաթսայում հարել մասկարպոնեն, որին ավելացնել սերուցքով զանգվածը:
Քայլ 3
Թխվածքի շերտերը լավ թրջել կոնյակի ու լուծվող սուրճի խառնուրդով, ապա միացնել կրեմով, տիրամիսունի երեսին տարածել կակաո կամ քերած շոկոլադ:
Մեկնաբանություններ
իզուր եք այդպես քննադատաբար մոտենում, թխել եմ, շատ համեղ է ստացվում, փորձեք!
իսկական տիրամիսու-ն խմոր չի ուզում պարտաստել, ինքը ունի իրա պատրաստի պեչենիները որոնք պետքե թրչել ու կրեմի հետ շերտերով դասավորել: ''Իսկականը իտալականը կոնիակով չի այլ վիսկիով:
Նախ՝ տիրամիսու, «ն» տառը վերջում պետք չէ, երկրորդն էլ կտրեիք տեսնեինք մեջը գոնե նման է :)
լավ չի բացատրել
Հիմա չգիտեմ, բայց տեսքը հեչ ախորժաբեր չի. իսկական տիրամիսսու տեսնելով միանգամից ախորժակդ բացվում է :)
Ի՞նչ է մասկարպոնեն: Շնորհակալություն: