Դդմիկով և Հավի Փափկամսով Ուտեստ
Բաղադրությունը
- 205գր. հավի փափկամիս
- 350գր դդմիկ
- 100գր ալյուր
- 2 հատ ձու
- 2ճգ. թթվասեր
- սխտոր ըստ ճաշակի
- աղ, պղպեղ
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Դդմիկը կեղևազրկել, ապա քերիչով անցկացնել, սխտորը ճզմել : Հավի կրծքամիսը շատ մանր կտրատել, վրան ավելացնել դդմիկը, սխտորը, ձուն, թթվասերը, ալյուըը, աղն ու պղպեղը: Զանգվածը լավ խառնել և տապակել ձեթով, երկու կողմերից 3-5 րոպե:
Մեկնաբանություններ
Ես սիրում եմ այս ուտեստը և միշտ պատրաստում եմ։
այո, Գոհար, ճիշտ եք հասկացել :Ճ
Ճիշտ հասկացա, որ այս ուտեստը պատրաստվում է կոտլետի պես?