Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ «Մարլի»
Տորթ «Մարլի»
Թխվածքներ

Տորթ «Մարլի»

Լիլիթ 2012-09-07 2062 դիտում 3.7 / 10

Բաղադրությունը

  • 4 հատ ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ մածուն
  • 3 բաժակ մաղած բարձրորակ ալյուր
  • 1 բաժակ հալած կարագ
  • 1 թ. գ. սոդա
  • վանելին
  • Կրեմ՝
  • սերուցք,
  • շաքարավազ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձվի դեղնուցները առանձնացնել և շաքարավազի հետ լավ հարել, այնուհետև ավելացնել մածունը հետո քիչ քիչ ավելացնել ալյուրը, սոդան, վանելինը և հալած կարագը և այս ամենը լավ հարել:
Քայլ 2
Առանձին ամանի մեջ հարել սպիտակուցները այնքան մինչև դառնա սպիտակ փրփուր և լցնել խմորի վրա ու լավ խառնել մինչև դառնա համասեռ զանգված:
Քայլ 3
Այս զանգվածը լցնել լավ ձեթոտած ամանի մեջ և թխել 180° ջեռոցում:
Քայլ 4
Կրեմի համար կարող եք սերուցքը հարել շաքարավազի հետ:
Քայլ 5
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Մեկնաբանություններ

ՍՎ 2013-06-09

Չեմ փորձել, բայց իմ կարծիքով շատ համեղ է

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 11 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր